Ծովափին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Բնանկար, որ ներկայացնում է Ֆրանսիայի ծովափնյա հանգստավայրերից մեկը` կատարված իմպրեսիոնիստական ոճով, որտեղ նկարիչը վարպետորեն կիրառել է նաև ներկադանակ (մաստիխին), ինչի շնորհիվ գեղանկարչական մակերեսը հագենում է մածուցիկ, ծավալային լուծումներով: Նկարչի ծովափնյա բնանկարներում հանդիպող մարդկային կերպարները, որոնք դիմանկարային բնույթ են ստանում, հիմնականում նրա հարազատներն ու բարեկամներն են` կինը, դուստրը և այլն: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Ադամյան Կարապետ (Շառլ) Մկրտչի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  7838 Բաժնեհաշվառանիշ՝  3497