Ծխական դպրոցի սաներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Ս.Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցի ուսուցիչ Տիգրան Պետրոսյանը իր սաների հետ /14 հոգի/: Սաներից երկուսը նստած են ուսուցչի կողքին, երկրորդ շարքում՝ երկուսը հենված են ձևավոր բազրիքին, իսկ երեքը նստած են աթոռներին, երրորդ շարքում կանգնած են 7 աշակերտ: Ուսուցիչը եվրոպական տարազով է, ունի լայն ճակատ, դեպի ետ սանրված մազեր և մորուք: Ձեռքին բռնել է գիրք, ոտքը գցել է ոտքին: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  17.6 Երկարություն (սմ)՝  12.6 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1382/37 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-4/4