Ծխախոտատուփ «Մասիս»

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծխախոտատուփ՝ ուղղանկյուն, երեսին երկնագույնով նկարված է Մասիս սարը,որի դիմաց փռված է Արարատյան դաշտը՝ հերկած սևահողով, եզրերին կանաչազարդ ծառերով: Մասիսի վրա կամարաձև դեղնավուն լույս է՝ ծագող արևի: Նկարի անկյուններում բրոնզագույն նախշեր են: Կափարիչի ներսի կողմում նույնպես բնանկար է՝ հետին պլանում Արարատն է, առջևում Արարատյան դաշտը, Երևանը, Զանգուն: Նկարը մի կողմից պատված է ծաղկած ծառի ճյուղերով: Տուփի եզրերը նույնպես ծաղկանախշ է: Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  7,5 Նյութը՝  Ստվարաթուղթ Արտադրողի անվանումը՝  Երևանի ծխախոտի ֆաբրիկա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 - ական թթ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 811