Ծխախոտատուփ - հուշանվեր, փայտե, տնակի տեսքով՝ Ա.Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծխախոտատուփը կարելական կեչու փայտից է՝ զսպանակի վրա թռչնակով, որի օգնությամբ դուրս են հանվում ծխախոտները: Հենակի վրա կա ընծայագրով մետաղե թիթեղիկ. «Թանկագին Արամ Խաչատրյանին՝ Կիրովի ֆիլհարմոնիայի կողմից»: Արտադրված է Կիրով քաղաքի «Իդեալ» արտադրամասում: Արտաքինից լաքապատված է: Մասսայական արտադրություն: Նյութը՝  Փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիրով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960թ. Չափս՝  9 x 12սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  546 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-285