Ծխախոտատուփ /հիմնամաս/

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև երկու փեղկ, որոնք իրար միանում են երկայնակի ձգված ծխնիով: Վերին փեղկը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում՝ հերալդիկ նախշ է, կենտրոնում՝ վերադիր օվալաձև վահանակ, որի վրա հայատառ արձանագրություն է. ‹‹Ա Մ››: Ստորին փեղկը ևս հարդարված է շախմատաձև նախշով: Փեղկերը՝ դեպի ներս ծալված, հարթ շրթերով, ունեն երկուական կանթ: Փեղկերից մեկի վրա կա դրոշմ. ‹‹900››: Լայնություն (սմ)՝  6.3 Երկարություն (սմ)՝  7.8 Բարձրություն (սմ)՝  2 Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  96.1 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627