Ծիսարան, որ կոչի Մաշտոց

Ծիսարան, որ կոչի Մաշտոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծիսարան, որ կոչի Մաշտոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ծիսարան, որ կոչի Մաշտոց: Յորում աւանդին սրբազան արարողութիւնք ազգիս, ըստ սահմանադրութեան Ս. եկեղեցւոյս հայոց: Նորոգ սրբագրութեամբ ըստ հնագոյն և ընտիր օրինակաց 'ի տիպ արձանացեալ վերստին: Հատոր առաջին և երկրորդ (համակազմ). Հատոր առաջին՝ Կանոն մկրտութեան; կանոն քառասնօրեա մանկանց; Կանոն կուսի պսակի և ուրիշն: Հատոր երկրորդ՝ կարգ թաղման ննջեցելոց: Աշխարհականց, արանց և կանանց. - Կ. Պօլիս, Յօրդագիւղ (Օրթագյուղ), 1824, տպարան Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը մուգ շագանակագույն կաշվից են: Առաջին կազմերեսի կենտրոնում ամրացված է ոճավոր մետաղյա խաչ, կազմերեսներին դրոշմված են բուսանախշեր: Վերջին կազմերեսի դարձերեսին կա «Նիկօլ Մովսէսիան Շադիննով» մակագրությունը մատիտով: Կռնակի կենտրոնում դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները նոր են, սպիտակավուն բարակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, և հատոր երկրորդի վերջին էջ 240-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին պատկերված է Քրիստոսի մկրտության տեսարանը՝ «Որք 'ի Քրիստոս մըկըրտե, ուրախ լերուք զի փրկէ» խորագրով: Երկու հատորների առաջին էջերի վերևի լուսանցքներում պատկերված են սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Գլխատառերը թռչնագիր են: Գիրքը վերականգնված է: Կազմը, կռնակը և էջերը խունացած են, գրեթե բոլոր էջերին կան սնկահետքեր: Էջ՝  184; 240 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, մետաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1824 Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  14,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/518