Ծիսական սափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սափորը ունի դարչնագույն երանգ, գնդաձև իրան, որի կենտրոնում մեծ կիսակլոր կանթ է՝ ոլորապտույտ զարդաքանդակներով: Ունի երկարավիզ երկու ծորակ, որոնք դեպի վեր են նայում: Եզրերը շրջանաձև ակոսված են: Կանթի միջնամասը վերականգնված է գիպսով: Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան, գ. Ներքին Հանդ Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ. Ներքին Հանդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.Ա.9-8-րդ դարեր Հայտնաբերման ժամանակը՝  1977 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1455 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-722