Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ոչ բարձր շագանակագույն-օքրայագույն բլուր՝ սակավ ու բարակ ծառերով, որոնք ունեն բարձր ու խիտ կանաչ-երկանգույն, զմրուխտե կատարներ: Աջ մասում կա երկու երկհարկանի մոխրագույն տուն՝ դեղնաօքրայագույն պատշգամբներով, նեղլիկ կապույտ պատուհաններով, կոր, երկթեք կարմրաշագանակագույն տանիքներով և ծխնելույզներով: Նրանց միջև կա մի մոխրագույն, փայտաշեն շինություն, որը լայն, կապտաերկնագույն ստվեր է սփռում: Հետին պլանին կա խիտ կանաչ այգի, երկու ոչ բարձր տների տանիքներ, նրանց հետևում՝ հորիզոնի հեռավոր գիծն է, որը կարծես կորչում է կապտավուն ծխի մեջ, ինչպես նաև մոխրագույն-դեղին, բարձր երկինքը:
Հեղինակ՝ Կարև Ալեքսեյ Երեմեևիչ 1879-1942Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ Ժ-71 ԿԱ ԿՊ- 80Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ-71 ԿԱ ԿՊ- 80