Ծաղկեփունջ չվերադարձած եղբորս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Փայտյա ուղղանկյուն արկղ, առջեւից եւ հետեւից շրջանակի մեջ առնված, հետեւի կողմը ծածկված է ապակով, ոսկեթել ցանցով եւ ժանյակե վարագույրով: Ապակուն ներսից ամրացված է ձվաձեւ հայելի. արկղի խորքից դեպի առջեւի պռունկը, թեքությամբ դրված հայելու երկու կտորի վրա դասավորված են՝ մարմարե փղիկ, ապակյա ջրաման, պուդրայի երկու տուփ, լուսանկար, "Կրեմլ" օծանելիքի սրվակ, մարմարե կլոր տուփ, բացիկ: Ջրամանի մեջ դրված է ծաղկեփունջ՝ կազմված չորս բույսերից, տոնածառի խաղալիքներից, ֆոլգայից, ապակու տարբեր կտորներից եւ այլն: Շրջանակի վերեւի եզրը ծածկված է երկշերտ ժանյակով Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  71.5 x 60 x 27 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  5