Ծաղկեփունջ: Ամենատարածված ընտիր երգերի ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծաղկեփունջ: Ամենատարածւած ընտիր երգերի ժողովածու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակութիւն Խ. Տէր-Յովհաննիսեանցի. Ծաղկեփունջ: Ամենատարածւած ընտիր երգերի ժողովածու: Ծոցի համար. - Թիֆլիս, 1907, էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերութեան: Շապիկը կարմրավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն` «Պօղոս քահ. Բեդերեան»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում` ձախից, սև թանաքով մակագրություն` «Մ. Աղայեան»: Էջերին կան մատիտով նշումներ` հավանաբար, Մուշեղ Աղայանի կողմից արված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը` մաշված: Էջ՝  224 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  17,2 Կազմող՝  Տեր-Հովհաննիսյանց Խ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1102