Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ծաղկեփունջ: Ամենատարածւած ընտիր երգերի ժողովածու
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հրատարակութիւն Խ. Տէր-Յովհաննիսեանցի. Ծաղկեփունջ: Ամենատարածւած ընտիր երգերի ժողովածու: Ծոցի համար. - Թիֆլիս, 1907, էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերութեան: Շապիկը կարմրավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն` «Պօղոս քահ. Բեդերեան»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում` ձախից, սև թանաքով մակագրություն` «Մ. Աղայեան»: Էջերին կան մատիտով նշումներ` հավանաբար, Մուշեղ Աղայանի կողմից արված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը` մաշված:
Էջ՝ 224Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1907Լայնություն (սմ)՝ 12,3Երկարություն (սմ)՝ 17,2Կազմող՝ Տեր-Հովհաննիսյանց Խ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1102