«Ծաղկանախշ» գործվածք

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ցանցկեն բամբակե կտորին, կենտրոնում, կապույտի մեջ մեծ ծաղկանախշն է՝ չորսանկյուն թերթիկներով, որի կենտրոնում սևերիզ բազմանկյունն է վարդագույն քառանկյունով: Նախշը եզերված է գծային, լայն, նեղ շրջագոտիներով: Վերջիններում ևս ձևավոր նախշերն են: Թելերը բազմագույն են՝ կանաչ, դեղին, վարդագույն, կարմիր, կապույտ: Նախշերն արված են խաչակար, հյուսք գործվածքով: Թարս երեսին կտրտված, ավելորդ թելերն են: Պահպանված: Վարպետ՝  Մարուսյա Բատիկյան (Ժող. վարպետ) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000-ական թթ. Նյութը՝  Բամբակե կտոր, թելեր Չափս՝  47 x 39 Նվիրատու՝  Մարուսյա Բատիկյան 06.07.2016 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3898 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2575