Ծաղկաման ‹‹Ծառ››

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Ծաղկաման ‹‹Ծառ›› Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բազմագույն ապակուց է, բաղկացած 2 կտորից: Պատվանդանը կապույտ ապակուց է, կոնաձև, սնամեջ, գագաթն ունի անցք: Խոշոր փքուն իրանը պատրաստված է դարչնագույն ապակուց, որի գույնը ներքևի մասում մգանում է, իսկ դեպի շուրթը՝ բացվում: Շուրթը երեքնուկաձև է և ներճկված մասերում վերադիր եղանակով արված են 3 կեղծ կանթեր: Պատվանդանի գագաթն անոթի ներսում առաջացնում է ելուստ: Պատվանդանի և անոթի ապակին ներսից ունի պղպջակներ, իսկ անոթը ներքևի մասում գունազարդված է նաև մուգ կապույտ ուղղահայաց ցայտքերով: Հեղինակ՝  Հ.Նիկոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նյութը՝  Գունավոր ապակի Չափս՝  12 x 26 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1646/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ա- 16