Ծաղկագորգ «Լիլահան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հիմնադաշտի ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են երկու մեծ փնջեր: Վերին և ստորին անկյուններում պատկերված են ծաղկեճյուղեր, իսկ փնջերի միջև երկու մեծ տերևանախշեր են և ծլարձակ բողբոջներ: Շրջագոտու շերտերը հարդարված են տերևների և ծաղիկների պատկերներով: Լայնություն (սմ)՝  65 Երկարություն (սմ)՝  150 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Սուլթանաբադ, Փերիա, Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 5