Ծաղիկներ: Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կտավի ամբողջ մակերեսը գրավում է դեղնավուն, կանաչավուն, կապտավուն և մանուշակագույն ծաղիկների փունջը, դրված դարչնագույն ծաղկամանի մեջ: Կտավի կենտրոնական հատվածում՝ մուգ կարմիր՝ դեղին միջուկով ծաղիկ, որից վար ու վեր հորիզոնական գծով տարածվում են կապտավուն ծաղիկներ: Վերին հատվածի մեջտեղում՝ դեղին թերթերով վառ ծաղիկ, որի շուրջ մանիշակագույն ծաղիկները ունեն ուղղահայաց դիրք: Կտավի ընդհանուր կոլորիտը կապտադեղին է: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  69 х 64,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-113/ Ժ-78