Ծածկոց-տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից , եզրերը ծալված են: Կենտրոնում երկնագույն և դարչնագույն թելերով, հարթակար տեխնիկայով ասեղնագործված են երկու նեղ գոտիներ, որոնք ստեղծում են թեք քառակուսաձև պատկերներ, որի մեջ ամփոփված է շեղանկյունաձև թևերով խաչի պատկեր: Այս հորինվածքը առնված է դարչնագույն քառակուսու մեջ , որին հաջորդում է կապույտ թելով արված զիգզագաձև զարդագոտի: Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  52 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/7 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085