Ծածկոց-Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև, սպիտակ բամբակյա կտորից,կտրտված ալիքաձև եզրերով: Անկյուններում ասեղնագործված են մեկական խոշոր ծաղիկներ, եզրերի կենտրոնում փոքր ծաղիկներ: Ծաղիկներն իրար միանում են երեք շարք սյուններով: Աշխատանքը կատարված է ցողունակար և կտրտման տեխնիկայով: Լայնություն (սմ)՝  65 Երկարություն (սմ)՝  69 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա շրջ. գ. Ծուղրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6643/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ- 2953