Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց սեղանի ուղղանկյունաձև, կարված տարբեր զարդանախշերով դաջված կտորներից: Դաշտը կարմիր է՝ մանր կապույտ ծաղիկներով: Լայն շրջանակը և դաշտի ոճավորված զարդապատկերը սպիտակի վրա դաջված կարմիր, կապույտ, կանաչ ու սև իրար միահյուսվող քառաթերթ ծաղիկների զարդանախշով կտորից են: Այս ամենը եզերված են մանր բուսական նախշերով երիզաձև կտորի նեղ շերտերով: Ունի մանուշակագույնի վրա մանր կարմիր ծաղիկներով աստառ՝ կարմիր, կապույտ, սպիտակ եզրաշերտով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ Չափս՝  97 x 60 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-2