Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև է՝ բամբակյա կաթնագույն կտորից, եզրերը ծալված և թելքաշ է արված: Կենտրոնի քառակուսի շրջանակի մեջ ներքին անկյուններում թելքաշով արված անկյունաձև՝ եռանկյուններից կազմված հորինվածքներ են: Երկրորդ շրջանակի չորս անկյուններում իրար միացած չորս թելքաշ շեղանկյուն պատկերներ են, սրանց միջև ընկած տարածությունում պատկերված են մեծ և փոքր X-աձև հորինվածքներ, որոնց անկյուններից դուրս են գալիս բուսանախշեր: Լայնություն (սմ)՝  113 Երկարություն (սմ)՝  115 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/82 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085