Ծածկոց սեղանի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցն ամբողջությամբ դաջված է կենդանական և բուսական զարդանախշերով: Կենտրոնական դաշտում, կաթնագույն ֆոնի վրա պատկերված են ձիավորներ, որոնք մարտի տեսարան են ներկայացնում: Կենտրոնական ուղղանկյան շուրջը կան երեք շարքով գոտիներ: 1-ին և 3-րդ գոտիներն ունեն կարմիր հիմնագույն և պատված են բուսական զարդանախշերով: 2-րդ գոտին կապույտ հիմնագույն ունի և բացի բուսականն ունի նաև կենդանական զարդանախշ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Նյութը՝  Բամբակ Չափս՝  2 մ, 77 սմ x 1մ, 79 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16728