Ծածկոց ուղտի թամբի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց- քառանկյունաձև, դաշտի հիմնագույնը շագանակագույն է, որի վրա սև, կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ թելերով ասեղնագործված են 9 x 6 համաչափ շարքերով դասավորված քառանկյունիներ: Դրանց մեջ կենդանիների ոճավորված պատկերներ են ասեղնագործված, որոնց մի մասը երկգլխանի է (արտահայտում է ծնող զույգի գաղափարը): Ունի երկրաչափական նախշով շրջանակ, երկու ծայրին՝ ծոպեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բուրդ Չափս՝  168 x 180 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 117