Ծածկոց մահճակալի ոտնամասի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցը ստորին մասում ունի զարդանախշ: Ծաղկեպսակի ներսում, եռանկյունու մեջ, կտրատովի տեխնիկայով ծաղիկ է ասեղնագործված: Նրա շուրջը ուռուցիկ հարթակարով ասեղնագործված են բազմաթերթիկ ծաղիկներ: Ծածկոցն ունի ծաղկազարդ զարդագոտի խաչաձև ծաղկաթերթիկներով, որոնք անկյունային մասում երիզված են թելքաշ տեխնիկայով արված, 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկներով և հովհարաձև սյունակների հաջորդաձև շղթայով, որոնք անկյուններում ավելի մեծ են և անկյան տակ ներս թեքված: Եզրերը ծալված են և միացված թելքաշ եղանակով արված երիզով: Ասեղնագործել է նվիրատուի մայրը՝ Էսթեր Սամվելյանը, որը ծննդով Կեսարիայից է: Մինչև նվիրատվությունը այն պահվել է դստեր մոտ՝ Կահիրեում: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  87 x 133 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17138