Ծածկոց բարձի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցը քառակուսի է: Սպիտակ կտորի վրա, սպիտակ մետաքսաթելով կտրատովի եղանակով արված են բուսական և կենդանական զարդանախշեր: Ծածկոցի անկյուններից մեկում մեծ ծաղկանախշ է, որի մեջ նստած են երկու հրեշտակներ, նրանց շուրջը կրկին կան ծաղկանախշեր: Մյուս անկյուններում, ծաղկեպսակի մեջտեղում ասեղնագործված են Ա. Ս. անվանատառերը: Եզրերը ծալված են և միացված թելքաշ տեխնիկայով արված երիզով: Ասեղնագործել է Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ամուսնացել ու ապրել է Կահիրեում: Նյութը՝  Բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  47 x 47 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17145