Ծածկոց բարձի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բարձի ծածկոցը կարված է սպիտակ կտորից, ասեղնագործված՝ սպիտակ թելով: Քառանկյուն է, եզրերը լայն ծալած և «մերիշկա» արած: Զարդանախշված է կտրատովի տեխնիկայով: Կենտրոնում հավերժության խորհրդանիշն է՝ արևի կամ ծաղկի պատկերով: Դրա շուրջը մանր թերթիկներով ծաղիկներից ու ոլորուն տերևներից կազմված 4 զարդապատկերներ են, որոնք իրար միանալով կազմել են շրջան: Նույն պատկերը կրկնվում է նաև չորս անկյուններում: Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Չափս՝  106 x 100 սմ Նվիրատու՝  Թագուշ Բաշիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17505-2