Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց քառանկյուն՝ փոքր սեղանի, գործված սպիտակ փաթուսխանե կտորի վրա, ոսկեգույն փայլուն թելով, գործված՝ «կտրովի հարթակար» տեխնիկայով: Ասեղնագործված է ծածկոցի չորս եզրերը, որոնց անկյուններում գործված են երեքական ծաղկամոտիվներ՝ կենտրոնում թելքաշ ցանց, շուրջը՝ տերևներ: Ծաղկաթերթիկների վրա արված է ցորենակար: Անկյուններից մեկում գործված է թվականը՝ 1956: Նյութը՝  Կոճի թել, փաթուսխա Հայտնաբերման վայրը՝  գ.Գլաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Չափս՝  70սմ x 60սմ Հայտնաբերման ժամանակը՝  18.09.2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  8603