Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց քառանկյուն՝ փոքր սեղանի, գործված սպիտակ բատիստե կտորի վրա, սպիտակ կոճի թելով: Գործված է «կտրովի հարթակար» տեխնիկայով: Ասեղնագործված է ծածկոցի չորս եզրերը, որոնց անկյուններում գործված են երկուական ծաղկամոտիվներ՝ կենտրոնում թելքաշ ցանց, շուրջը՝ տերևներ: Գործվածքի կենտրոնում արված է կլոր եզրակար: Նյութը՝  Կոճի թել Հայտնաբերման վայրը՝  գ.Գլաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  72սմ x 69սմ Հայտնաբերման ժամանակը՝  18.09.2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  8602