Խրխա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Կարճ վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ կարմիր թավշյա կտորից, երկարաթև։ Փեշերը և ողջ մյուս եզրամասերը հարդարված են վառ դեղին նեղ երկու մետաքսյա ժապավեններով։ Փեշերը, կողային մասերում ունեն մեկական կիսաշրջանաձև կտրվածք։ Ունի կարմիր գույնի ծաղկավոր բամբակյա կտորից աստառ։ Երկարություն (սմ)՝  52 Ուսի լայնություն (սմ)՝  44 Թևի երկարություն (սմ)՝  44 Նյութը՝  թավիշ, մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարսի օկրուգ Հայտնաբերման վայրը՝  Արագածի շրջ․, գ․ Ալագյազ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  17.09.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3230 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1945