Խրատ վարուց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խրատ վարուց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենագրութիւնք նախնեաց. Յովհան Մայրավանեցի. Խրատ վարուց. - Ի Վենետիկ, 1836, ի տպարանի Սրբոյն Ղազարու (Այս գիրքը սխալմամբ հրատարակվել է Տեառն Յովհաննու Մանդակունւոյ հայոց հայրապետի «Ճառք» խորագրով): Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց ու մուգ դարչնագույն-կապտավուն մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին սոսնձված է ուղղանկյունաձև գրապիտակ «Ի գրոցն ... Մելքումեանց ի Տփխիս» մակագրմամբ (անունը անընթեռնելի է): Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է՝ «Յովհան Մանդակունի», դրոշմված են նաև ոսկեգույն մանր նախշեր: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 210-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կազմերեսները խունացած են, դեֆորմացված, եզրերը՝ մաշված, վերջին էջերին և ֆորզացին կան ջրահետքեր: Հեղինակ՝  Հովհան Մայրավանեցի Էջ՝  7, 212 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1836 Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/277