Խոփ գութանի

Թեմա՝  Գյուղատնտեսական և ոչ արհեստագործական միջոցներ Ենթաթեմա՝  Երկրագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խոփը պատրաստված է միակտոր մետաղից։ Այն ունի զույգ պատեր, որոնք վեր կորանալով կազմում են լայն խոփտուն։ Պատերից մեկը ուղիղ անկյուն է կազմում՝ բանող մասի հետ, իսկ մյուսը կորանալով կազմում է սրածայր լայն ականջ։ Խոփի ներդիրը 4 սմ լայնությամբ պոկված է։ Խոփը հագցվել է արորի, գութանի առատամին։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ննգի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  45 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  601/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-67/1