Խուփ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կարմրավուն կավից , բռնակը բավականին մեծ, փոսիկավոր կենտրոնով, որի մեջ ընդելուզված է կապույտ հախճապակի/ աչքի քար/: Բռնակից դեպի եզրերը շառավիղով անցնում են երկուական ակոսներից կազմված չորս քառաթև գծազարդեր, որոնք շրթի եզրից ավարտվում են փոսիկավոր զույգ մատնահպումներով: Բռնակի չորս կողմերում արված են չորս խուլ անցքեր, որոնցից մեկը անհամեմատ մեծ է մյուսներից: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  56 Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1465/ 9-1 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-62