Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների արտաքին երեսը և դրանց միջև ընկած տարածքը զարդանախշված է երկայնակի ձգվող բաց և մուգ շականակագույն զիգզագ լայն ժապավեններով: Գրպանների բերանները զարդարված են լայնությամբ ձգվող երկուական ժապավեններով, որոնք ունեն կարմիր, սպիտակ, կանաչ կապույտ Տ -աձև նախշեր: Գրպաններն ունեն հյուսածո օղեր: Հակառակ երեսը շերտավոր է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  56 Երկարություն (սմ)՝  151 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1018/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-448