Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը կարմրասպիտակավուն է, հարդարումը՝ բազմերանգ: Գրպանների դիմերեսը հարդարված են իրար կցված նարնջագույն, կանաչ, շագանակագույն, բալագույն եռանկյունների ոչ համաչափ շարքերով. մի դեպքում շարքը կազմված է կանաչ-նարնջագույն մեկական շերտից, մյուսում՝ նարնջագույն շերտը երկու կողմից վերցված է կանաչ շարքերի միջև: Կանաչ շարքերը սկզբում՝ բերանի մոտ ունեն մեկական սպիտակ և դեղին եռանկյուն շրջանակ: Միջնահատվածը և դարձերեսը ունեն կարմրասպիտակավուն հգ. և հարդաված են բաց գույների զոլերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են կապույտ կտորի շերտերով: Կատարող՝  Սուլթան Քոքոբերյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Աչաջուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  36 Երկարություն (սմ)՝  108 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6368/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2875