Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը հարդարված է իրար կցված և իրար հակադիր ութական կապույտ և կարմրաշագանակագույն եռանկյունների յոթ շարքով, որոնցից եզրայինները հանդես են գալիս ոչ ամբողջական: Բաց կանաչ հիմնագույնով միջնահատվածը հարդարված է իրար կցված երեքական վարդագույն շեղանկյունների երեք շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք: Գրպանների դարձերեսը հարդարված է վարդագույն և բաց կանաչ լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածն ամրակայված է կանաչ կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ․ Խաղթառակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կեսեր Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  121 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3142/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1442