Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ հիմնագույն ունեցող խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Գրպանների դիմերեսը հարդարված է արտաքինից կեռազարդ շեղանկյուն շրջանակներով, որոնք եզրերում վերածվում են եռանկյունների: Այս շրջանակները պարունակում են ևս մեկ շեղանկյուն շրջանակ, որը հարդարված է կենտրոնում փոքր, երկու կողմում ելուստավոր մեկական պատկերով և գծանախշերով, որոնք ցանցկեն տպավորություն են ստեղծում: Ողջ հարդարանքը պարփակված է եզրագոտով, որը հարդարված է փոքրիկ շեղանկյուն պատկերներով հարդարված ուղղանկյունաձև շրջանակներով: Միջնահատվածն ու ողջ դարձերեսը հարդարված են մեզարատիպ երկայնակի ձգվող մուգ և բաց շագանակագույն, դարչնագույն, կարմրավուն լայն ու նեղ գծաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղ: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են գունավոր կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  115 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1656 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-715