Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը կապույտ է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանները հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյուններով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք /հակառակ ուղղությամբ/: Գրպանների բերանի եզրերը կետանախշ բաժանարարներով բաժանվում են կենտրոնական սպիտակ և եզրերում կապույտ հիմնագույներով գոտիների՝ հարդարված՝ գույնզգույն Տ-աձև նախշերով: Միջնահատվածը հարդարված է իրար կցված շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շարք: Գրպանների դարձերեսը հարդարված է սպիտակ և կապույտ լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դիմերերից միջնահատվածի եզրերը ամրակայված են դարչնագույն կտորով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 40–ական թթ․ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  120 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7710 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3627