Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունեցել է կապտամոխրագույն հիմնագույն, կարմիր հարդարանք. պահպանված հիմնագույնը մոխրագույնն է, հարդարանքը՝ աղյուսագույն: Գպանների դիմերեսը հարդարված է երկու շարքով անցնող իրար կցված աղյուսագույն շեղանկյուններով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք՝հակառակ ուղղությամբ: Գրպանների բերանի եզրերը ունեն երկու գոտիեզարդ՝ հարդարված Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը և միջնահատվածը հարդարված են կարմրի երանգներով, կապտավուն, դարչնագույն, դեղնավուն՝ սև գծազարդ շերտերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  120 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  918/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-385