Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների կանաչ հիմնագույնի վրա երկու շարքով անցնում են իրար կցված կարմիր շեղանկյուններ, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կանաչ շեղանկյունների շարք: Գրպանների միջնահատվածն ունի բաց և մուգ կանաչի համադրություն և հարդարված է երեք զույգ կարմիր գծազարդով: Գրպանների բերանը հարդարված են իրարից կետագծերով բաժանվող լայնակի անցնող բաց դեղնավուն երկու նեղ գոտով՝ հարդարված S-աձև նախշերով: Խուրջինի դարձերեսը կազմված է կանաչ և մանուշակագույն լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝կապիչ-քուղերով: Դարձերեսից միջանկյալ հատվածի եզրերը կարով ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Դովեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 60–ական թթ․ Նյութը՝  բուրդ Չափս՝  129*50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3132/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1438