Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հողագույն հիմնագույնով գրպաններ եզերված են X-աձև զարդանախշ պարունակող քառանիստ գույնզգույն շրջանակներով հարդարված գոտով: Առաջացած ուղղանկյուն շրջանակի կենտրոնով ձգվում է աղյուսագույն իրար կցված վեցական շեղանկյուններից կազմված պատկեր /եզրայինները կիսով չափ/, որը հարդարված է կենտրոնով անցնող՝ եզրագոտու հարդարանքի քառանիստ հինգական շրջանակով: Գրպանների միջնահատվածը հողագույն է և եզերված մանր շեղանկյունազարդ գոտով, որը կենտրոնով անցնում է աղյուսագույն շեղանկյունների շարք: : Գրպանների և միջնահատվածի գոտիները երկու կողմից եզերված են կարմիր-սպիտակ գծանախշերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ փնջիկավոր կապիչներով: Գրպանների դարձերեսը ունի մուգ և ավելի բաց շականակագույնի համադրություն: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են սև մոմլաթե շերտերով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  122 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2647/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1128