Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը եզրազարդված է շուշանանախշ շրջանակով և հարդարված է իրար կցված լայնակի կողմերում հանդիպակաց կեռերով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի եզրերում են, կեռազարդ շեղանկյունները երկու շարքում չորսական են՝ զույգ-զույգ իրար հակադիր: Բերանները եզերված են գծազարդերով բաժանվող երկու գոտով՝ գեղազարդված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են սև կտորի շերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  51 Երկարություն (սմ)՝  144 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6038/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2783