Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ հիմնագույնով խուրջինը, ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Մեկ առանցքից ելնող իրար հակադիր սլաքաձև նախշերով հարդարված գոտիներով գրպանների դիմերեսը բաժանված է շեղանկյուն, եզրերում՝ եռանկյուն շրջանակների՝ հարդարված գագաթներից դուրս եկող զույգ կեռանախշերով քառանիստ շրջանակներով, որոնք պարունակում են սանրատամ կողերով մեկական մանրիկ շեղանկյուն: Ողջ հարդարանքը վերցված է երեք նեղ եզրագոտուց կազմված շրջանակի մեջ. կենտրոնականն ունի սպիտակ հգ. և հարդարված է իրար կցված շեղանկյուններով: Միջնահատվածը հարդարված է եզրագոտիներով շրջանակված մանրիկ կանոնավոր կետանախշ շեղանկյունների ցանցով: Գրպանների դարձերեսը հարդարված է գույնզգույն մանրիկ գծայնացված Տ-աձև պատկերներով, շեղանկյուններով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ․ Թալիշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  126 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1069/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-465