Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանի արտաքին նախշազարդ երեսը կազմված է սպիտակ գույնի ընդգծված եզրերով շեղանկյուն պատկերներից: Շեղանկյունները կազմված են բազմաթիվ միմյանց մեջ ամփոփված շերտերից: Ներքին շեղանկյան մեջ պարփակված է կեռանախշ շեղանկյան մեկական հորինվածք:Երկայնական ուղղությամբ ձգվող զարդանախշերի վրա պատկերված են մանր շեղանկյունիներ: Հակառակ երեսը շերտավոր է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  96 Երկարություն (սմ)՝  372 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3290/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1530