Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Խուրջին, դաշտը սպիտակ և սև թելով է գործած, կենտրոնում ծալքավոր, իսկ եզրերին կանթեղատիպ նախշերը ներդաշնակորեն զուգորդված են միմյանց: Բերանի մոտ գործված են շուլալ տեխնիկայով կապույտ, մուգ և բաց կարմիր, սպիտակ, կանաչ, վարդագույն թելերով ոճավորված զարդամոտիվներ, որոնք ունեն գունավոր բաժանարար կար: Պատկերը կապող կտորի նախշը դարձյալ ծալավոր է և կրկնվում է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  Բամբակ, բուրդ Չափս՝  52 x 48 x 140 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16247