Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը կարված է կարպետի կտորից: Հիմնական ֆոնը կարմիր է: Կողմնապարկերի երեսների վրա պատկերված է շեղանկյուն զարդանախշ, որը կազմված է մանուշակագույն, կարմիր, դարչնագույն, սպիտակ (իրար մեջ առնված) ատամնավոր շեղանկյուններից: Շեղանկյունների կենտրոններից մեկում բաց մկնագույն քառաթերթ ծաղիկ է, մյուսում՝ մանուշակագույն ծաղիկ, որի երկու թերթերին դեղին փոքրիկ խաչեր են: Կողմնապարկերից յուրաքանչյուրը ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի դարչնագույն ֆոնի վրա գործված են իրար հաջորդող, գույնզգույն խոյեղջյուրներ: Կողմնապարկերից մեկի վրա գործված է 1916 թիվը: Խուրջինի հետևամասը կարված է դարչնագույն դաշտ ունեցող զոլավոր կարպետի կտորից: Եզրաշերտերը տեղ-տեղ վնասված են , հենքը տեղ-տեղ բաց է: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  60 Երկարություն (սմ)՝  127 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-338 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-165