Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը մեծ չափսի է, պատրաստված է կարպետաձև գործված կտորներից: Հիմնական գույներն են ծիրանագույնը, դարչնագույնը, սպիտակը, կարմիրը: Կողմնապարկերը ունեն մեկ եզրաշերտ շրջանակ, որը իրենից ներկայացնում է դարչնագույն թելով գործված կանթեղների շարք: Ծիրանագույն դաշտի կենտրոնում սանրաձև եզրերով սպիտակ քառակուսի է, որի ներսում կրկին սանրաձև եզրերով, իրար հաջորդելով, գործված են կարմիր, սպիտակ,ծիրանագույն,դարչնագույն շեղանկյունները:Խուրջինի հետևամասը կարված է զոլավոր կարպետի կտորից: Խուրջինը գտնվում է շատ վատ վիճակում, ունի քայքայված եզրային հյուսվածքներ, բազմաթիվ կարկատաններ, հենքատեղերը շատ մասերում բաց են: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Աղվանի գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-886 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-392