Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը մեծ չափսի է: Պատրաստված է կարպետաձև գործված կտորներից: Կողմնապարկի երեսին լայն եզրաշերտ շրջանակ է, որի կապույտ դաշտի վրա գործված են կարմիր գույնի իրար հակադիր խոյաձև զարդանախշեր: Դրանց արանքներում գործված են ոճավորված խաչեր:Կենտրոնական քառակուսու մեջ գույնզգույն թեք լայն գծեր են գնում, որոնց վրա օձաձև զարդանախշեր են գործված: Հետևամասը իրենից ներկայացնում է կարմիր և դարչնագույն գույներով զալավոր կարպետի կտոր: Խուրջինը մաշված է, հենքատեղերը բաց են, եզրային հյուսվածքները քայքայված են: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Ագարակ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թվական Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  135 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1248 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-554