Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների արտաքին երեսի զարդանախշերը պատկերված են շարքերով, լայն զարդագոտիների մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ութանկյունիներ և վեցանկյունիներ: Վերջինների մեջ ամփոփված են կեռանախշ երկրաչափական հորինվածքներ :Նեղ զարդաշերտերի ապիտակ հիմնագույնի վրա պատկերված սրճագույն և կանաչավուն աստիճանաձև եզրերով շեղանկյունիներ: Հակառակ երեսը շերտավոր է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բասեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  60 Երկարություն (սմ)՝  278 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  878 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-375