Խունխոր

Խունխոր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խունխոր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յակ. Ղազարեանց. Խունխոր. Տաճկահայերի կեանքից. Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւն, N67. - Թիֆլիս, 1893. Տպարան Մ. Վարդանեանի / Тип. М. Вартанянъ, Ганов. ул.: Շապիկը բաց կանաչավուն թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Պերճանույշ Պռօշեանց 1894»: Վերջին կազմերեսին և երկու կազմերեսների շրջերեսներին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Амлик Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը և «Յարգելի պրն. Յովհ. Թումանեանին հեղինակեն 93 VIII/12 Թիֆլիս» սև թանաքով ընծայագիրը:: Վերջին էջ 235-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Շապիկը խունացած է, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Ղազարյան Հ. Էջ՝  235 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/395