Խնոցի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խնոցի, դարչնագույն-սև փայլեցված մակերեսով, կճուճաձև, իրանի վերին մասը փքուն, ձգված: Վիզը կարճ է, գլանաձև, շուրթի կլոր, դուրս ճկված պսակով: Ուսը զարդարված է թույլ ակոսագոտիներով: Ունի հորիզոնական, աղեղնաձև, լայն կանթ վրան 3 վերադիր կոճակով, միջանցիկ կլոր անցք, եզերված վերադիր գոտիով: Նստուկը՝ գոգավոր է: Հայտնաբերման վայրը՝  Վերին Նավեր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազ. վերջ I հազ. սկիզբ Նյութը՝  կավ Հավաքագրող՝  Հ. Սիմոնյան Հայտնաբերման ժամանակը՝  1976 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  262/26 Բաժնեհաշվառանիշ՝  Հ- 4