Խնձորեսկ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով դաշտի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երեք ութանկյուն մեդալիոն, որոնք հարդարված են վիշապի ոճավորված զարդանախշերով, որոնք կենտրոնում ունեն կեռխաչի պատկերներ: Դաշտը հարդարված է ոճավորված վիշապապատկերներով, մանր վարդակներով: Ունի երեք զարդագոտի. եզրայիններն ունեն փղոսկրագույն հիմնագույն` կեռխաչ հիշեցնող բուսանախշերով հարդարված, կենտրոնականը շագանակագույն է` «գինու բաժակ» զարդանախշով ծածկված: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2902 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1290