Խնամատարություն երեխայոց մարմնական և բարոյական

Խնամատարություն երեխայոց մարմնական և բարոյական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խնամատարութիւն երեխայոց մարմնական եւ բարոյական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարադրութիւն Կոմբ'ի՝ Անգլիայոց թագուհու բժշկի եւ Էդինբուրգի արքունի Բժշկական Համալսարանի անդամի. Խնամատարութիւն երեխայոց մարմնական եւ բարոյական. Տպագրութիւն Մ. Մ. Միանսարեանց. - Ս.-Պետերբուրգ, 1868, въ типографiи О. И. Бакста, Невскiй 71: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է սև - կապույտ ողորկ թուղթ: Կռնակը սև ներկաշերտով պատված գործվածքից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում կապույտ տառերով դրոշմված է՝ «Прогимназiя Л. Г. Тусиньянца»: Էջ Ա-ի վերևի լուսանցքում կա սև թանաքով ընծայագիր՝ «Անմոռանալի յիշատակ նուէր Յագոր հ. Խուդադեանցին. Օրիորդ Օվսաննա Մաճկալեանցեն. 1887 թ. յունւար»: Նույն ընծայագիրը Աշխեն Թումանյանի ձեռքով մատիտով արտագրված է տիտղոսաթերթին հաջորդող թերթի դարձերեսին: Կազմերեսները և որոշ էջեր մասամբ մաշված են: Հեղինակ՝  Կոմբ Ա. Էջ՝  (Ա-Ժ), VIII, 5, 238; հավելվ.` 239, 276, VI, 28 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1868 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  21,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/803